ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 15-16-ը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում որպես հյուր կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին:
Այս մասին տեղեկանում ենք Ուզբեկստանի նախագահի մամուլի քարտուղար Շերզոդ Ասադովի՝ սոցցանցերում հրապարակված հաղորդագրությունից։
ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 15 երկրների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Ղազախստանի և այլ պետությունների ղեկավարներ։
Որպես հյուրեր գագաթնաժողովին մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի ղեկավարները։