Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում չի մեկնաբանել Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում նշանակվելու մասին լուրերը։
«Այդ մասին ժամանակը կգա՝ հայտարարությունը կլինի, կարծում եմ՝ պատեհ առիթով էլ կհասցնենք խոսել»,- ասել է Տիգրան Ավինյանը,- «Ես դեռևս չեմ ցանկանա մեկնաբանել որևէ բան, որ կապված է քաղաքապետարանի հետ, մինչև որոշակի ֆորմալ գործընթացները չավարտվեն»։