ՀՀ ԱԳՆ-ից Radar Armenia-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ համաձայն Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության՝ ԵՄ անդամ պետությունների կամ կառավարությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 6-7-ը՝ Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահայում։
«Ներկայումս նշյալ հանդիպմանը ոչ ԵՄ անդամ, այդ թվում՝ ԵՄ Արևելյան գործընկերության ձևաչափի մասնակից երկրների մասնակցության հարցը հստակեցվում է»,- ասվում է ԱԳՆ պատասխանում։
Հստակեցվում է, որ սեպտեմբերի 6-ի դրությամբ՝ ՀՀ-ն չի ստացել վերոնշյալ հանդիպմանը մասնակցելու պաշտոնական հրավեր։