Քաղաքական

Գերիների հարցը ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին։ Նրա խոսքով, գերիների վերադարձի հարցը Հայաստանի իշխանության մշտական ուշադրության կենտրոնում է՝ բոլոր մակարդակներում: 

Ըստ վարչապետի՝ «Կարող եք համոզված լինել, որ այդ հարցն անընդհատ մեր ուշադրության կենտրոնում է՝ բոլոր մակարդակներում՝ և՛ ՌԴ-ի հետ մեր շփումներում, և՛ մնացած գործընկերների հետ շփումներում, և՛ Ադրբեջանի հետ շփումներում: Մեր դիրքորոշումն այն է, որ դա հումանիտար խնդիր է, որը պետք է լուծվի»։