Ինչպես տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից` Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը Երևանում է։
Սեպտեմբերի 8-10-ը նա կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը տևական խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական ջանքերին և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։