Քաղաքական

Ով բանակից 1 կոպեկ գողացել է, իմ թշնամին է. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե 2018-ին, հաշի առնելով բանակի ինստիտուցիոնալ կարևորությունը, նվազագույն կադրային միջամտություն է կատարել բանակում: 

Միաժամանակ վարչապետը պնդել է. «Իմ առաջին կանխավարկածն այն է, որ ես մարդուն վստահում եմ այնքան ժամանակ, մինչև չվստահելու կոնկրետ պատճառ չունեմ: Սակայն, ասել եմ՝ մի պայմանով, ով, պարզվեց, որ բանակից 1 կոպեկ գողացել է, իմ թշնամին է, մինչև կյանքիս վերջ հետապնդելու եմ՝ հնարավոր բոլոր օրինական միջոցներով»։

Նա հավելել է, որ հետապնդողն իրավապահ մարմիններն են լինելու։