Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առանձնազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Իր ելույթում Պուտինը խոսել է երկկողմ հարաբերությունների մակարդակի մասին։ Պուտինն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման կարևորությունն ու դրանում ռուս խաղաղապահների դերակատարությունը։ ՌԴ նախագահը նաև նշել է, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով:
ՀՀ վարչապետն իր հերթին կարևորել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելությունը՝ այն անվանելով «ոչ այնքան դյուրին», հատկապես կարևորելով խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում։ Փաշինյանը կարևորել է նաև առևտրա-տնտեսական հարաբերություններն ու դրանց դրական աճի տեմպերը։