Հայաստանում դեսպանություն չունեցող 32 երկիր դիվանագիտական հարաբերություններ են հաստատում Մոսկվայի, իսկ 3-ը՝ Վրաստանի միջոցով։ Այս մասին Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ-ից։
Հայաստանում դեսպանատներ չունեցող և դիվանագիտական գործունեությունը Մոսկվայից իրականացնող երկրների ցանկում են Ավստրիան, Բելգիան, Իսպանիան, Կանադան, Կիպրոսը, Պորտուգալիան, Ուզբեկստանը, նաև՝ աֆրիկյան մի շարք պետություններ։
Թբիլիսիից Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մեջ են Էստոնիան, Լատվիան ու Նորվեգիան։
Հիշեցնենք՝ վերջին չորս տարիներին՝ 2018-2022թթ., Հայաստանում բացվել են հինգ դեսպանատներ։
Հայկ Մագոյան