Քաղաքական

Միքայել Արզումանյանը կալանավորվեց

Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանը կալանավորվեց։ Այս մասին տեղեկացնում է Արզումանյանի փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում։ 

Հիշեցնենք, որ երեկ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել էր և նա ազատ էր արձակվել։

Նշենք՝ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ Միքայել Արզումանյանը ձերբակալվել է Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար։