Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների անդամները կհանդիպեն այսօր Մոսկվայում։ Հանձնաժողովների ձևավորումից ի վեր սա Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումն է։
Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովների հանդիպման օրակարգը հայտնի չէ։
Ընդգծենք, որ հանձնաժողովների հանդիպմանը հաջորդելու է երկու երկրների ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Բրյուսելում։
Հիշեցնենք նաև՝ ՀՀ փոխվարչապետ Մհերի Գրիգորյանն ու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն առաջին անգամ հանդիպել են երեք ամիս առաջ Հայաստան-Ադրբեջան սահմանին՝ Երասխի հատվածում։