Քաղաքական

Հայաստանում բարձր են գնահատում այն, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները չեն այցելել Շուշի

Հայաստանում բարձր են գնահատում այն, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները չեն այցելել Շուշի

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասել է, թե Հայաստանը բարձր է գնահատում Շուշի այցելելու Ադրբեջանի կառավարության հրավերը մերժած Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանների դիրքորոշումը։

Հարց - Վերջերս Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Շուշիում տեղի է ունեցել համաժողով: Ի՞նչ մեկնաբանություն ունեք այս առումով:

Պատասխան - Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղ միակողմանի այցերի անընդունելիության վերաբերյալ: Համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է ներգրավված լինի միջազգային համագործակցության և աջակցության ծրագրերում: Միաժամանակ, բարձր ենք գնահատում այն երկրների դիրքորոշումը, որոնք խորքային պատկերացում ունենալով հակամարտության վերաբերյալ՝ հրաժարվել են նմանօրինակ միակողմանի ակցիային մասնակցելուց:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական