Նախորդ շաբաթ լուր տարածվեց, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է արտերկիր։ Ըստ աղբյուրների, նա մեկնել է Գերմանիա` բուժվելու։ Հաշվի առնելով, որ իր դատավարության ընթացքում Ռոբերտ Քոչարյանը քանիցս բուժվելու պատրվակով խափանման միջոցի փոփոխություն էր պահանջում, այս լուրը կարող էր թվալ իրական։
Սակայն, ըստ մեր տեղեկությունների, այս անգամ նա հանգրվանել է Իտալիայում, որտեղ հանգիստն է վայելում իր ռուսահայ օլիգարխ ընկերների հետ։
Մեր աղբյուրները հայտնում են նաև, որ Քոչարյանի «բուժումը» անցնում է զբոսանավերում` վայելելով իտալական ծովափերի արևը։
Մինչ այդ, անշուշտ, նրա խորհրդարանական խմբակցությունը հերթական վճռական հանրահավաքն է նախատեսում «հայրենիքի փրկման» օրակարգով։