Քաղաքական

Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի Երևանում

Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի Երևանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին:

Նիստի ընթացքում քննարկվել են Միության շրջանակում գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը, արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորմանը, տրանսպորտային ինտեգրացիոն նախագծերի զարգացմանը, ալկոհոլային շուկայի կարգավորումներին և էլեկտրոնային առևտրի հարկային վարչարարության առանձին ասպեկտներին վերաբերող հարցեր:

Նիստի ընթացքում որոշում է կայացվել Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերին` Երևանում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական