Պաշտոնապես հայտնի է դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման օրը։
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Radar Armenia-ն տեղեկացավ, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները կհանդիպեն օգոստոսի 31-ին։ Հանդիպումն անցկացվելու է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։
Կառավարությունից հայտնեցին, որ հանդիպման օրակարգում լինելու են նախորդ անգամ Բրյուսելում քննարկված հարցերը։