Քաղաքական

ԶՊՄԿ 6.8% բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնվեցին ANIF-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԶՊՄԿ 6.8% բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնվեցին ANIF-ին  (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ Կառավարության որոշմամբ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 6,875 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձվեցին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ/ANIF) փակ բաժնետիրական ընկերության հավատարմագրային կառավարմանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2021թ. սեպտեմբերի 30-ին Կառավարությունը ստացավ 15 տոկոս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերից որպես նվիրատվություն. «Այն ժամանակ մենք կառավարումը հանձնեցինք ԱՆԻՖ-ին կամ Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամին։  2022 թվականի մարտի 24-ին՝ մենք որպես նվիրատվություն ստացել ենք ևս 6.8 տոկոս»։ Ըստ նրա՝ այն ժամանակ նվիրատվությունը որոշվել է գաղտնի, քանի որ նվիրատուն բիզնես գաղտնիությունը պահապանելու խնդիր է ունեցել. «Երբ իրենք կողմից այդ գաղտնիության անհրաժեշտությունը վերացել է և մենք այդ բաժնեմասը ևս հանձնում ենք Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամին կառավարման համար»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի՝ սա կարևոր իրադարձություն է. «Նման նախընտրական խոստմամբ ես հանդես եմ եկել, և ուրախ եմ արձանագրել, որ այս մի նախընտրական խոստումը նույնպես ի կատար է ածված, և հույս ունեմ՝ այս որոշումը կնպաստի և ոլորտի թափանցիկությանը, և պետական եկամուտների գեներացմանը, և ընդհանուր մեր երկրի զարգացմանը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական