Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում՝ մինչև օգոստոսի վերջ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Փոխվարչապետի գրասենյակից նաև հայտնեցին, որ ձևավորված հարցերի առանձին օրակարգ այս պահին որոշված չէ, նաև չկա հանդիպման հստակ օրվա վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն: