Վերջին չորս տարիներին՝ 2018-2022թթ., Հայաստանում բացվել են հինգ դեսպանատներ. այս մասին Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ-ից։
Ըստ արտաքին գերատեսչության ՝ 2019թ. Երևանում բացվել է Սերբիայի դեսպանատունը, 2020թ. դեսպանատուն բացեցին Սլովակիան և Նիդեռլանդները, իսկ 2021թ.՝ Սուրբ Աթոռն ու Ուրուգվայը։
Հաջորդիվ կներկայացնենք այն երկրների ցանկը, որոնք դեսպանություններ չունեն Հայաստանում և իրենց դիվանագիտական գործունեությունն են իրականացնում Մոսկվայից և Թբիլիսիից։
Հայկ Մագոյան