Քաղաքական

Բրյուսելում տեղի է ունեցել Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ տեղադրելով լուսանկար։ 

«Բրյուսելում արդյունավետ  քննարկումներ ունեցանք Հիքմեթ Հաջիևի և Արմեն Գրիգորյանի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների և այդ հարցում ԵՄ մասնակցության շուրջ»,- գրել է նա։