Քաղաքական

Առկա են բոլոր նախադրյալները խորացնելու հարաբերությունները եղբայրական Վրաստանի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է հարևան Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ և ներկա գտնվել հայ-վրացական սահմանին՝ Դեբեդ գետի վրա, նոր ավտոմոբիլային կամրջի բացման արարողությանը։

«Անկասկած ընդհանուր արժեքների և պատմական ժառանգության վրա խարսխված մեր երկու եղբայրական երկրների դարավոր կապերը ունեն նման արդիական և ժամանակակից պահանջներին համահունչ կարևոր ենթակառուցվածքի կարիք, որն ամուր հենք է ստեղծում հետագա ծավալուն համագործակցության համար»,- միջոցառմանն ասել է Նիկոլ Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ այսօր առկա են անհրաժեշտ բոլոր նախադրյալները ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններին համապատասխան զարգացնելու և խորացնելու հարաբերությունները եղբայրական Վրաստանի հետ։

ՀՀ վարչապետը հաճելիորեն զարմացել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 97 տոկոս առևտրաշրջանառության աճ կա։

Հիշեցնենք՝ հայ-վրացական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի շինարարությունը մեկնարկել էր 2021 թվականի մայիսին։