Քաղաքական

Վարչապետի որոշմամբ՝ աշխատանքից ազատվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նարինե Ավագյանն ազատվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Նարինե Ավագյանին ազատել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում:

Հիշեցնենք, որ նա այս պաշտոնին նշանակվել էր վարչապետի 2020 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ։