Հիշատակված նոտան ստացել ենք և սահմանված կարգով կարձագանքենք։ Այս մասին այսօր Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ անդրադառնալով Մոսկվայից հնչող այն հայտարարություններին, թե այնտեղ սպասում են ՀՀ ԱԳՆ-ի արձագանքին։
Ավելի վաղ ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը նոտա էր հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի համատեքստում մամուլում ռուսական կառույցների հասցեին հնչած մեղադրանքների առնչությամբ։
Այսօր կայացած ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևն էլ հայտարարել էր, որ Ռուսաստանը Հայաստանից պատասխան է ակնկալում։