Քաղաքական

Երևանում ԱՄԷ դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնի զոհերի կապակցությամբ

Երևանում ԱՄԷ դեսպանությունն իր անկեղծ ցավակցությունն  է հայտնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով 16 մարդու մահվան կապակցությամբ։ Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Երևանում ԱՄԷ դեսպանությունն իր անկեղծ ցավակցությունն  է հայտնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով 16 մարդու մահվան կապակցությամբ՝ հայցելով Ամենակարող Աստծուն ողորմել նրանց,  զոհերի ընտանիքներին՝ համբերություն և մխիթարություն, իսկ բարեկամ Հայաստանի Հանրապետությանը՝ անվտանգություն, կայունություն և խաղաղություն»։