Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Քննչական կոմիտեի նախագահից հետաքրքվեց՝ ինչ տեղեկություններ կան «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից հետո հարուցված քրեական գործից։ Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանն ասաց, որ տարբեր վարկածներ են շրջանառվում, սակայն նշեց, որ այս պահին քրեական գործով չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ որևէ այլ դիտավորությամբ հանցակազմի առկայության վերաբերյալ։