Փողոցային առևտուրը կարգավորելու նպատակով կառավարությունը հավանություն տվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին։
Քաղաքապետ Հայկ Սարգսյանը նշեց, որ նախագծով պայքարը ավելի արդյունավետ կդառնա, քանի որ կսկսեն առգրավվել այն ապրանքները, որոնք օրենքի խախտման պարագայում կհայտնվեն փողոցում՝ օրենքով չսահմանված վայրերում։