Քաղաքական

Սա նաև սթափեցնող էր. մենք պետք է անդրադառնանք այլ տեղերում թափոնների պահպանմանը. Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սա նաև սթափեցնող էր. մենք պետք է անդրադառնանք այլ տեղերում թափոնների պահպանմանը. Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Որոնողական աշխատանքերն արդեն մոտենում են ավարտին։ Ես հատուկ ուզում եմ շեշտել փրկարար ծառայության աշխատանքի որակը և նրանց օպերատիվությունը և ուզում եմ նրանց հատուկ շնորհակալություն հայտնել։ Այս մասին այսօր «Սուրմալու»  տոնավաճառի տարածքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ, Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին քաղաքապետի «ՔՊ» թեկնածու Տիգրան Ավինյանը՝ վստահություն հայտնելով, որ ՀՀ քաղաքացիները կիսում են իր կարծիքը։

Տիգրան Ավինյանի խոսքով՝ ԱԻՆ-ը այն հազվագյուտ կայացած կառույցներից մեկն է, որը շատ լավ հասկանում է իր առաքելությունը և իրականացնում է այն ինչ պետք է անի։ 

«Որոնողական աշխատանքները գրեթե ավարտին են հասնում։ Ընդամենը մեկ անհետ կորած անձ կա: Կոնկրետ տեղանքը արդեն ֆիքսված է և այդ հատվածում շարունակվում են որոնողական աշխատանքները։ Տեղի ունեցած ողբերգությունը կարծում եմ շատ սթափեցնող և ցավալի բան էր, որը տեղի ունեցավ, և սա առիթ է տալու մտածելու նմանատիպ նյութերի պահպանման վերաբերյալ, սա առիթ է տալու մտածելու մեր մշակույթում, մեր ծնունդներին, կնունքներին, հարսանիքներին հրավառության օգտագործման մասին»,- ասաց Տիգրան Ավինյանը շեշտելով, որ մենք պետք է կարողանանք այդ մշակույթից հրաժարվել, քանի որ մասնավոր հրավառությունները ոչ միայն խանգարում են մարդկանց անդորրը, այլև համոզվեցինք, որ մեծ վտանգ են ներկայացնում։ 

ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գտնում է, որ պետք է կառավարել այդ ռիսկերը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական