Քաղաքական

Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։ Նա մասնավորապես իր «Թվիթերի» էջում գրել է.

«Խորապես վշտացած եմ Երևանում տեղի ունեցած ցնցող պայթյունի կապակցությամբ: Ես խորին ցավակցություն եմ հայտնում ընտանիքներին, որոնք կորցրին իրենց սիրելի մարդկանց: Ուժ և տոկունություն եմ մաղթում արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներին։ Ես իմ աջակցությունն եմ հայտնում Հայաստանի ժողովրդին»։