Լրագրող, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Արդար չէ, որ ՀՀ-Արցախ նոր միջանցքի գծման հարցում կրկին մեղադրում եք 44-օրյա աղետալի պատերազմի թիվ մեկ պատասխանատու Նիկոլ Փաշինյանին: Նոր երթուղու ճանապարհը բանակցել են Արցախի և Ադրբեջանի իշխանությունները՝ ռուսների միջնորդությամբ:
Ի՞նչքան կարելի է խուսափել պատասխանատվությունից և ամեն ինչ բարդել Հայաստանի վրա: Երբ հաղթում ենք պատերզմում, Լևոնը տեղյակ չէր, Քոչարյանն ու Սերժն էին մեծացնում հայկական տարածքները։
Երբ պարտվում ենք, Հայաստանն ու նրա իշխանություններն են մեղավոր, դավաճան և այլն... Ինչքան կարելի է, սիրելի բարեկամներ: Ինչքան»: