Փաստաբան Սերգեյ Ոսկանյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չնայած ենթադրյալ կատարված դեպքին առնչությունը հերքող և մասնակցությունը բացառող, պաշտպանական կողմից ներկայացված բազմաթիվ փաստերի, դատարանը որոշեց կալանավորել Սուրեն Մանուկյանին։
Կալանավորման որոշման հետ միանշանակ համաձայն չենք, այն համարում ենք անօրինական և անհիմն, հետևաբար այն ստանալուց հետո սահմանված ժամկետում կբողոքարկվի վերաքննիչ քրեական դատարան։
Ավելի վաղ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարել էր, որ իր հոր առևանգման գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու հոգի։