Քաղաքական

Պայմանագրային զինծառայողի ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել է. կյանքը փրկել չի հաջողվել

Օգոստոսի 14-ին, ժամը 15:20-ի սահմաններում, կտրուկ վատթարացել է ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Մանվել Մյասնիկի Թադևոսյանի (ծնվ. 1981թ.) ինքնազգացողությունը:

Չնայած անմիջապես ցուցաբերված բժշկական օգնությանը` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել:


Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար:


Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Մանվել Թադևոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: