Քաղաքական

Զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայողի դի. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Օգոստոսի 9-ին հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արմենի Ղարսյանի (ծնվ. 2003թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։

Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար»։