Քաղաքական

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակի զարգացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: 
 
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր: 
 
Այս համատեքստում վերահաստատվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի  26-ի բոլոր պայմանավորվածությունների լիարժեք իրականացման կարևորությունը: