Քաղաքական

Հոտած գիշատչի երկու գլուխները՝ Ռուսաստան և Թուրքիա

Պահպանողական կուսակցության նախկին նախագահ Միքայել Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ «Հոտած գիշատչի երկու գլուխները՝ Ռուսաստան և Թուրքիա» խորագրով։ 

«Երբ 1833 թուին Եգիպտոսի Մէհմէդ-Ալի փաշան ապստամբուեց սուլթանի դէմ և նուաճեց Փոքր Ասիայի մեծ մասը՝ Ռուսաստանը շտապեց փրկել Թիւրքիան վերջնական կորստից: Այն ժամանակ, երբ եգիպտական զօրքերը Փոքր Ասիայի կողմից մօտենում էին Կ.Պոլսին՝ ռուսաց զօրքը ափ իջաւ թիւրքաց մայրաքաղաքի մոտ և Մէհմէդ-Ալի փաշան ռուսաց կառավարութեան կողմից ստացաւ առաջարկութիւն՝ դադարեցնել արշաւանքը: Եւրոպան լուռ հանդիսատես էր. այնպես որ եթէ չը լինէր Ռուսաստանը, Թիւրքիան կոչնչանար:
ԼԷՕ, ԳԼԱԴՍՏՕՆ, ԹԻՖԼԻՍ, ՏՊԱՐԱՆ Մ.Դ. ՌՕՍՏԻՆԻԱՆՑԻ, 1899, ԷՋ 122-123»,- մեջբերել է Հայրապետյանը։