Քաղաքական

ՀԱՊԿ-ը նույնպես մտահոգված է ԼՂ-ում ստեղծված իրավիճակով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զաասը Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով որ անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած զինված բախումների և մարդկային զոհերի մասին տեղեկատվությամբ:

«Կոչ ենք անում հակամարտության կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից և առկա տարաձայնությունները հաղթահարելու համար օգտագործել բացառապես դիվանագիտական մեթոդներ»,- ասված է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ: