Քաղաքական

Ռուս խաղաղապահները պետք է զսպող հստակ գործողություններ իրականացնեն

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Այս օրերի և այս պահի սահմանային իրավիճակը ադրբեջանական ռազմական հռետորաբանության շարունակությունն է, որի թիրախում Լաչինի միջանցքն է։ Արդեն երրորդ օրն է՝ ինչ ադրբեջանական կողմը խախտում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ կրկին դիմելով ագրեսիայի։
 
Այս պահի դրությամբ Արցախի ՊԲ-ն ունի զոհեր, վիրավորներ:  Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության խախտումն անթույլատրելի ու դատապարտելի է: Ռուսական խաղաղապահները պետք է զսպող հստակ գործողություններ իրականացնեն՝ ապահովելու իրենց պատասխանատվության գոտում խաղաղությունը և կայունությունը՝ իրենց մանդատին համապատասխան»