Քաղաքական

Կորեան առաջիկայում նախատեսում է դեսպանատուն բացել Հայաստանում

Հարավային Կորեայի Հանյանգ համալսարանի պրոֆեսոր, Ասիա-Խաղաղօվկիանոսյան հետազոտական կենտրոնի տնօրեն Գու Հո Էոմը հայտարարել է, թե իր տեղեկություններով Կորեան պլանավորում է դեսպանատուն բացել Հայաստանում:

Կորեացի փորձագետն այս մասին հայտնել է Կորեայի մշակույթի և տեղեկատվության ծառայության կազմակերպած մեդիատուրի շրջանակներում «Արմենպրես»-ի հետ զրույցում. «Այս պահին Հայաստանի և Կորեայի Հանրապետության միջև ակտիվ կապեր չկան: Կորեան Հայաստանում դեսպանատուն չունի, սակայն պլաններում կա Հայաստանում դեսպանատան բացումը»։