Այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։
Կրեմլի կայքի փոխանցմամբ՝ Պուտինն ու Փաշինյանը քննարկել են 2020թ․ և 2021թ․ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի իրականացման որոշակի գործնական ասպեկտներ։
Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարները պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում։