Քաղաքական

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանում տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Իրանում տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ, որի հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել ու անհետ կորել։ 

«Մենք խորապես վշտացած ենք տասնյակ զոհերի կապակցությամբ։ Անկեղծորեն ցավակցում ենք զոհվածների հարազատներին ու մերձավորներին»,- ասված Է ՀՀ ԱԳՆ «Թվիթերի» էջում։

Հիշեցնենք, որ Իրանում անձրևները հանգեցրել են գետերի վարարման և հեղեղումների, տարերքի զոհ է դարձել ավելի քան 70 մարդ: Եվս 45 մարդ անհետ կորել է։ Տեղատարափ անձրևներն ու հեղեղումներն ազդել են 111 քաղաքների և 310 գյուղերի վրա` Իրանի 31 նահանգներից 20-ում։