Արգելվել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ՀՀ ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը Արցախ։
«Ժառանգություն» կուսակցությունից այս կապակցությամբ տեղեկացնում են. «Երեկ երեկոյան Ստեփանակերտ՝ թոռան մկրտությանը մասնակցելու ճանապարհին, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից պաշտոնապես խոչընդոտվել է Հայաստանի առաջին արտգործնախարար և «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի մուտքը Արցախի Հանրապետության տարածք։
Ցույց տալով նրան իրենց հրամանատարի հրամանը՝ ուղեկցող լուսանկարի հետ միասին, անցակետում գտնվող զինվորները մերժման որևէ հոդաբաշխ պատճառ կամ հիմնավորում չբերեցին»։