Քաղաքական

Վովա Գասպարյանի թիկնազորի նախկին պետն ազատ կարձակվի

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանն ազատ կարձակվի. այս մասին տեղեկացրել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Փաստաբանի ֆեյսբուքյան գրառման մեջ ասված է. «Մեր փաստաբանական թիմի 8-ամսյա ծանրագույն պայքարը սկսեց տալ դրական արդյունքներ. Արշակ Հակոբյանը գրավով ազատ կարձակվի»։ 

Հիշեցնենք՝ Արշակ Հակոբյանը կալանավորվել է 2021-ի նոյեմբերի 30-ին, նրան մեղադրանք է առաջադրվել հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը թաքցնելու և փողերի լվացման համար։

Հիշեցնենք, որ Արշակ Հակոբյանի գործով տևական ժամանակ է՝ տարաձայնություններ կան ՀՀ գլխավոր դատախազության և Հակակոռուպցիոն կոմիտեի միջև. և նրանց բանավեճը հրապարակային դաշտ էր տեղափոխվել։