Քաղաքական

Իրանի դեսպանը նոր կեցավայր կունենա Ծարավ աղբյուրի փողոցում

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը նոր կեցավայր կունենա Երևանում՝ Ծարավ աղբյուրի պողոցում։ 

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է Իրանի Իսլամական Հանրապետությանը Հայաստանի Հանրապետությունում հողամաս ձեռք բերելու թույլտվություն տրամադրելու որոշումը։

Ըստ նախագծի, Իրանի Իսլամական Հանրապետությունը օրենքով սահմանված կարգով, սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետությունում ձեռք է բերելու Ռուզաննա Հողմիկի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող՝  Ավանում, Ծարավ աղբյուրի փողոց 111 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքը, որը բաղկացած է 0.13918 հեկտար հողամասից՝ դեսպանի կեցա­վայրի տեղակայման համար:

Նշենք, որ Ծարավ աղբյուրի փողոցում են նաև ՀՀ-ում Լեհաստանի և Արգենտինայի դեսպանների կեցավայրերը։