ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ծանուցագրեր է ուղարկել Վարդան Գագիկի Գևորգյանին և նրա կնջը՝ Աննա Գագիկի Ամրոյանին, որոնք օգոստոսի 1-ին հրավիրվել են դատախազության վերոհիշյալ վարչություն։ Այս մասին տեղեկանում ենք azdarar.am կայքից։
Հիշեցնենք, որ Վարդան Գևորգյանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալն էր (2016-ից), իսկ մինչ այդ էլ եղել է ՀՀ վերահսկիչ պալատի առաջին վարչության պետ, տարբեր պաշտններ զբաղեցրել հիշյալ կառույցում։ Գևորգյանն էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից վարչապետի որոշմամբ ազատվել է 2019 թ․-ի մայիսին։