Քաղաքական

Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 27-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին:

Դեսպանի խնդրանքով ԱԺ փոխնախագահը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը, անդրադարձել վերջերս ձեռք բերված պայմանավորվածություններին:

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: