ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Էդուարդ Աղաջանյանը ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի կողմից բազմիցս նշվել է, որ Զանգեզուրի միջանցքի տրամաբանությունը որևէ կերպ ընդունելի չէ Հայաստանի համար։
«Կարևոր եմ համարում նշել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահի ու Եվրոպայի խորհրդի նախագահի վերջին հանդիպման արդյունքում, երբ Ադրբեջանի նախագահը համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել, այդ թվում՝ նաև Զանգեզուրի միջանցքը հիշատակելով, ԵԽ նախագահի գրասենյակը հերքող հայտարարությամբ է հանդես եկել, որ նման բան չի քննարկվել», - նշել է Աղաջանյանը:
Ամփոփելով միտքը՝ Աղաջանյանը վստահեցրել է՝ Հայաստանը հրաժարվում է Զանգեզուրի միջանցքի մասին հարց քննարկել ու հրաժարվել է ի սկզբանե: