ԱԺ խորհրդի այսօրվա նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով։ Radar Armenia-ի հետ զրույցում ԱԺ խորհրդի անդամներից «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանն ասաց, որ քվորում ապահովել-չապահովելու հետ կապվածչկա քաղաքական որոշում։ «Ընդհանուր որոշում կա. 2 ժամվա ընթացքում պետք է բացակա պատգամավորները հասնեն»։
Ինչպես արդեն հայտնի է, ՔՊ-ն որոշել է ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ չդիմել։ Հերիքնազ Տիգրանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ լիովին ընդունում է ֆրակցիայի դիրքորոշումը։
Առաջիկա երկու ժամերի ընթացքում եթե քվորում լինի, ապա խորհրդի նիստը կգումարվի։ Խորհրդում ՔՊ-ն մեծամասնություն է կազմում։