«Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանի մանդատը վայր դնելուց հետո պատգամավորական մանդատը փոխանցվել է ցուցակի հաջորդ համարին՝ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Արգիշտի Գևորգյանին։ Գևորգյանը օրերս ստանձնել է մանդատը, նրա անունը ներառված է «Հայաստան» դաշինքի պատգամավորների ցանկում։