Քաղաքական

Նախարարի աշխատասենյակ ներխուժման գործով ԱԺ-ում քննություն կլինի

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարություն, ապա՝ իր աշխատասենյակ ընդդիմադիր երեք պատգամավորների ներխուժման վերաբերյալ ԱԺ-ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու դիմումին։

Ըստ Ավանեսյանի՝ ԱԺ-ն ընդունել է իրենց դիմումը։ «Վերջերս հետաքրքրվել եմ այդ հարցով, վստահեցրել են, որ ԱԺ-ում էթիկայի հանձնաժողով ձևավորելու աշխատանքներն ընթանում են, միանշանակ քննություն լինելու է այս միջադեպի հետ կապված»։

Ավանեսյանի խոսքով, իր դիմումին ընթացք տալու հիմքեր կան միանշանակ. «Արդյունքների մասով էթիկայի հանձնաժողովը կդիտարկի և համապատասխան եզրահանգման կգա»։