Քաղաքական

«Հանրապետությունն» անցնել է կառավարման նախագահական համակարգի

«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հուլիսի 17-ին «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նիստում քննարկվեց և հավանություն տրվեց քաղխորհրդի անդամ Մասիս Մելքոնյանի ներկայացրած՝ Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ առաջարկների ծավալուն փաթեթին, որ վերաբերում է կառավարման խորհրդարանական մոդելից նախագահականին անցմանը: Քաղխորհրդի որոշմամբ՝ փաթեթը կներկայացվի Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի քննարկմանը: