Քաղաքական

Շոգի պատճառով ընդդիմությունը չեղարկել է հանրահավաքը

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե հաշվի առնելով առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակը, որոշում է կայացվոլ հետաձգել հուլիսի 21-ին նշանակված հանրահավաքը։

Նրա հայտարարության համաձայն. «Մի շարք գործընկերներ և քաղաքացիներ առաջարկել են հետաձգել հինգշաբթի օրը՝ հուլիսի 21-ի հանրահավաքը՝ հաշվի առնելով առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակը:

Մենք քննարկել ենք այդ առաջարկը եւ որոշել հանրահավաքը տեղափոխել հաջորդ ուրբաթ՝ հուլիսի 29-ին:

Միևնույն ժամանակ շարունակում ենք շարժման ընդլայմանն ուղղված կազմակերպական աշխատանքները և ուշադիր հետևում  քաղաքական բոլոր զարգացումներին։ Եթե շտապ հավաքվելու անհրաժեշտություն լինի, անմիջապես կտեղեկացնենք»։