Քաղաքական

Նարիշկինը կայցելի Հայաստան

Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն այսօր կայցելի Երեւան։ Այս մասին  հաղորդում են NEWS.am-ի աղբյուրները։  Աղբյուրների փոխանցմամբ՝ Նարիշկինը կհանդիպի Հայաստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բարնսը Հայաստան էր այցելել անցյալ շաբաթ։