Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։
Սա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջին երկկողմ հանդիպումն է։
«Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը»,ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը տեղեկացրել էր, որ հուլիսի 16-ին Թբիլիսում տեղի կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։